Կամերային թատրոնի ծննդյան վկայականը
Գիրք Արա Երնջակյանի և Երևանի կամերային թատրոնի մասին՝ 1966-ի դպրոցական ԿՎՆ-ից մինչև սեփական թատրոն։
Որտեղ է հիմա: Տեքստ · փուլ 3 / 6
- Արխիվ
- Հարցազրույցներ
- Տեքստ
- Էջադրում
- Տպագրություն
- Շնորհանդես
Թատրոնը
Ամեն ինչ սկսվեց 1966-ի աշնանը՝ Երևանի դպրոցներից մեկի երկու դասարանների ԿՎՆ խաղով։ Թիմը վերածվեց Պոլիտեխնիկի ուսանողական ակումբի, ապա «Տղամարդկանց ակումբի», իսկ 1982-ին՝ Կամերային թատրոնի, որը բացվեց «Ծննդյան վկայականով»։ Հիմնադիրները ոչ թե պրոֆեսիոնալ դերասաններ էին, այլ ինժեներներ, բժիշկներ, կիբեռնետիկներ։ Տասնամյակների ընթացքում թատրոնը հյուրախաղերով հասավ Սիբիրից մինչև Նանտ և Լոս Անջելես, 1990-ականների ծանր տարիներին հեռուստատեսություն ստեղծեց և Երևանում պահեց իր երգիծանքն ու փոքրիկ դահլիճը։
Աշխատանքը
Ես սկսել եմ այս թատրոնում։ Կամերային թատրոն եկա տասներկու տարեկանում, խաղացի նրա բեմում, աշխատեցի նրա հեռուստահաղորդումներում և այդպես էլ չհեռացա։ Այն իմ դպրոցն էր. սովորեցի՝ անելով։ Այժմ Արա Երնջակյանի հետ հավաքում եմ թատրոնի արխիվը և ձևավորում գիրքը՝ նրա գծանկարներով, ազդագրերով, մամուլով և նամակներով։ Սա շատ մեծ աշխատանք է, և անձնական։ Տեքստը գրվում է։
Հրանտ Երիցկինյան
Արխիվ








